Կարմրափոր հրադոդոշ
Կարմրափոր հրադոդոշ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Bombina bombina (Linnaeus, 1761) | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Կարմրափոր հրադոդոշ (լատին․՝ Bombina bombina), կլորալեզվավորների ընտանիքի հրադոդոշների ցեղին պատկանող դոդոշի տեսակ։
Ձմեռող տեսակ է։ Քուն է մտնում մոտ 150 օր և ձմեռում է ցամաքում՝ թաքստոցներում և կրծողների բներում։ Վտանգի դեպքում պառկում է մեջքի վրա և ցուցադրում սարսափ առաջացնող վառ գույնի փորը, որը նման է հրի։
Այստեղից էլ առաջացել է կարմրափոր հրդադոդոշ անվանումը։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Եվրոպայի կենտրոնական և հյուսիսային գոտիներում։ Ապրում է Գերմանիայի, Չեխիայի, Սլովենիայի, Սլովակիայի, Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Լեհաստանի, Հունգարիայի, Սերբիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Բելառուսի, Լիտվայի և Ռուսաստանի տարածքներում։
Որոշակի մեկուսացված պոպուլյացիաներ բնակվում են նաև Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Թուրքիայի, Ղազախստանի և Շվեդիայի տարածքներում։
Ընդունված է կարմրագլուխ հրադոդոշի բնակության վերջնասահմանը համարել Ուրալյան լեռները։
Ապրում է ջրերում և ճահիճներում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարմրափոր հրային դոդոշի մարմնի երկարությունը կազմում է 4-6 սմ։ Մեջքն ունի սև, մոխրագույն կամ գորշ գույնի գունավորում, փորը վառ նարնջագույն է՝ կապտասև պուտերով։
Մաշկի վրա կան կոշտուկներ։ Սեռական դիմորֆիզմը լավ է արտահայտված։ Էգերը արուներից արտաքնապես շատ ավելի խոշոր են, սակայն նրանք ունեն միևնույն քաշը։
Սնվում է ջրային անողնաշարավորներով։ Ակտիվ է ցերեկային ժամերին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 157 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրափոր հրադոդոշ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրափոր հրադոդոշ» հոդվածին։ |
|